Տևողություն .7 օր (6 գիշեր) Սնունդը` 2 անգամ
Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Վան, Աղթամար, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Վարագավանք, Մուշ, Սուլուխի կամուրջ, Սբ․Մարինե եկեղեցի, Վերելք Արարատ լեռ:
Արժեք. 333,000 դրամ
Արժեքը ներառում է`
-
Տրանսպորտային ծախսեր
-
Հյուրանոցներ՝ Բայազետ, Վան, սնունդ` երկու անգամ
-
Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
-
Թուրքիա մուտքի վիզա(16000 դրամ)
-
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր(25 դոլլարին համարժեք դրամ)
Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.
Մենք տրամադրում ենք`
- արշավի ձեռնափայտ
- արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
- անհրաժեշտության դեպքում քնապարկ և դոշակ
Մենք չենք տրամադրում`
- արշավի կոշիկներ
- ուսապարկ (մեծ և փոքր)
- քնապարկ
- արևային ակնոց
- լեռնագնացի հագուստ
- գլխին ամրացվող լուսարձակ
Ուղևորության ծրագիր. Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, ԲայազետԵրևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Գիշերը կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:
Օր 2
Վերելք Արարատ` դեպի 3200 մետր բարձրությունԱռավոտյան նախաճաշից հետո վերելքի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կշարժվենք դեպի առաջին ճամբար, որը գտնվում է սարի լանջին 3200 մետր բարձրության վրա: Գիշերը կհանգստանանք ճամբարի վրաններում:
Օր 3
Վերելք Արարատ` դեպի 4200 մետր բարձրությունԱռավոտյան ճանապարհը կշարունակենք դեպի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար: Վերելքը կտևի 5-6 ժամ, որից հետո կհանգստանանք երկրորդ ճամբարի վրաններում:
Օր 4
Վերելք Արարատի գագաթ` 5165 մետր բարձրությունԿեսգիշերին կշարժվենք դեպի Արարատի գագաթ: Գագաթին կմնանք մոտ 40 րոպե, որից հետո կվերադառնանք 4200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար: Հանգստանալուց հետո կիջնենք Բայազետ: Երեկոյան կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:
Օր 5
Վանա լիճ, Մհերի Դուռ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարանԱռավոտյան Բայազետից կմեկնենք Վան, կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
Օր 6
Մուշ քաղաք, Սուլուխի կամուրջ, Էրզրում քաղաք, Էրզրումի բերդ, Հովվի կամուրջ, Կարս:Առավոտյան Վանից կմեկնենք Մուշ, կտեսնենք հին քաղաքը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը: Մուշից դուրս գալով՝ կուղևորվենք Էրզրում (Կարին), կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը: Էրզրումից կշարժվենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք Կարս: Գիշերակացը Կարսում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 7
Վան, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, ԵրևանԱռավոտյան կայցելենք Կարսի Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը (քարե կամուրջ), կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան: