Սնունդը` 2 անգամ:
Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.
Մենք տրամադրում ենք`- արշավի ձեռնափայտ
- արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
- անհրաժեշտության դեպքում քնապարկ և դոշակ
Մենք չենք տրամադրում- արշավի կոշիկներ
- ուսապարկ (մեծ և փոքր)
- քնապարկ
- արևային ակնոց
- լեռնագնացի հագուստ
- գլխին ամրացվող լուսարձակ
Ուղևորության ծրագիր.
Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, ԲայազետԵրևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Գիշերը կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:
Օր 2
Վերելք Արարատ` դեպի 3200 մետր բարձրությունԱռավոտյան նախաճաշից հետո վերելքի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կշարժվենք դեպի առաջին ճամբար, որը գտնվում է սարի լանջին 3200 մետր բարձրության վրա: Գիշերը կհանգստանանք ճամբարի վրաններում:
Օր 3
Վերելք Արարատ` դեպի 4200 մետր բարձրությունԱռավոտյան ճանապարհը կշարունակենք դեպի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար: Վերելքը կտևի 5-6 ժամ, որից հետո կհանգստանանք երկրորդ ճամբարի վրաններում:
Օր 4
Վերելք Արարատի գագաթ` 5165 մետր բարձրությունԿեսգիշերին կշարժվենք դեպի Արարատի գագաթ: Գագաթին կմնանք մոտ 40 րոպե, որից հետո կվերադառնանք 4200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար: Հանգստանալուց հետո սարից կիջնենք Բայազետ և կհանգստանանք հյուրանոցում:
Օր 5
Բայազետ, Դարոյնքի բերդ, Իսհակ Փաշայի պալատ, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, ԵրևանԱռավոտյան կշրջենք հին Բայազետում` կտեսնենք Դարոյնքի բերդը և Իսհակ Փաշայի պալատը: Բայազետից կմեկնենք դեպի Կարս, կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք "Վարդանի" միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան: