ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓ (10 ՕՐ) (4 ՕՐԸ ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓԻՆ)


Տևողություն .
10 օր (9 գիշեր)՝ օրական 2 անգամյա սնունդ

Համառոտ նկարագրություն.
Ուղևորության ընթացքում կտեսնենք Կարսը, Անին, Վանը, Մուշը, Դիարբեքիրը, այնուհետև Կիլիկիայի հայկական թագավորության նշանավոր բերդերն ու քաղաքները` Սիսը, Լևոնի բերդը, Ադանան և Տարսոնը, Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդերը, Նեմրութի հին աստվածների արձանները, ինչպես նաև ուղևորության ընթացքում կայցելենք Կապադովկիա և Երզնկա:

Արժեք. 333,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր
  • Հյուրանոց` Վան, Մուշ, Ուրֆա (Եդեսիա), Կոռիկոս, Կապադովկիա, Երզնկա
  • Սնունդ` 2 անգամ (նախաճաշ և ընթրիք)
  • Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
  • Անի մայրաքաղաքի, դեպի Աղթամար կղզի նավարկության և Աղթամար կղզու մուտքավճարները (25 եվրոյին համարժեք)
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (16000 դրամ)
  • Պատմամշակութային մյուս հաստատությունների մուտքերի տոմսերը (25 եվրոյին համարժեք դրամ):



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալակից հատելով վրաց-թուրքական սահմանը կուղևորվենք դեպի Իգդիր, այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:


Օր 2
Վարագավանք, Մհերի դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան

Առավոտյան կմեկնենք Վարագավանք, այնուհետև կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կգնանք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի, կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից մկեմկնենք Մուշ և կհանգստանանք Մուշի հյուրանոցում:


Օր 3
Մուշի հին թաղամաս, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ` հին հեթանոսական աստվածների արձաններ, Ուրֆա (Եդեսիա)

Առավոտյան Մուշում կտեսնենք հին հայկական թաղամասը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Սուլուխի կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը: Մուշից կուղևորվենք դեպի Դիարբեքիր, այնուհետև Նեմրութ լեռ և 2100 մետր բարձրության վրա: Նեմրութի գագաթին կտեսնենք Կոմագենեյի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների արձանները: Նեմրութից կշարժվենք դեպի Ուրֆա (Եդեսիա) և երեկոյան կշրջենք քաղաքում։ Գիշերը կհանգստանանք տեղի հյուրանոցում:


Օր 4
Ուրֆա (Եդեսիա), Ադանա, Տարսոն, Կոռիկոս (ծովափ):

Առավոտյան Ուրֆայից կշարժվենք դեպի Կոռիկոս, ճանապարհին Ադանա քաղաքում կտեսնենք Ջեյհան գետի վրա կառուցված հին կամուրջը, ինչպես նաև մոտակայքում գտնվող հայկական թաղամասերը, այնուհետև կմեկնենք Տարսոն, որը եղել է Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ինչպես նաև հայ թագավորների օծման վայրը: Կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները և Տարսոնից կուղևորվենք դեպի Կոռիկոսի: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:


Օր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:



Օր 6
Հանգիստ Կոռիկոսի ծովափին: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:

(Ցանկության դեպքում կայցելենք կոռիկոսի ծովային և ցամաքային բերդեր - վճարովի)


Օր 7
Հանգիստ Կոռիկոսի ծովափին: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:



Օր 8
Կոռիկոս, Լևոնի և Անավարզա բերդեր, Սիս քաղաք, Սսի բերդ, Կապադովկիա:

Առավոտյան նախաճից հետո Կոռիկոսից կուղևորվենք Կիլիկիայի մայրաքաղաք Սսի, ճանապարհին կտեսնենք Լևոնի բերդը, Անավարզան և Սիսի բերդը: Սիս քաղաքից կմեկնենք դեպի հեքիաթային Կապադովկիա: Գիշերակաց` Կապադովկիայի հյուրանոցում:


Օր 9
Կապադովկիա, Կեսարիա, Սեբաստիա, Երզնկա։

Արևածագին կտեսնենք օդապարիկների թռիչքը, որից հետո կնախաճաշենք և կշարժվենք դեպի Երզնկա, ճանապարհին կայցելենք Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գործող եկեղեցին, այնուհետև կանցնենք Սեբաստիա քաղաքով և կտեսնենք 1213 թվականին կառուցված ծուռ կամուրջը: Երեկոյան կողմ կհասնենք Երզնկա և կտեսնենք հայտնի եռահարկ ջրվեժը: Գիշերը կհանգստանանք Երզնկայի հյուրանոցում։


Օր 10
Երզնկա, Էրզրում, Հովվի կամուրջ, Կարս, Առաքելոց եկեղեցի, Անի մայրաքաղաք, Երևան:

Առավոտյան Երզնկայից կմեկնենք դեպի Կարս, կանցնենք Էրզրում քաղաքի մոտով, կտեսնենք Հովվի կամուրջը և Սարիղամիշի անտառները։ Կարսում կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք "Վարդանի" միջնադարյան կամուրջը: Այնուհետև կգնանք Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարժվենք դեպի Հայաստան՝ հատելով թուրք-վրացական սահմանը, կանցնենք Ախալքալակով և երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
06 Օգս 202615 Օգս 2026
13 Օգս 202622 Օգս 2026
20 Օգս 202629 Օգս 2026
17 Սեպ 202626 Սեպ 2026