Սնունդը` 2 անգամ:
Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.
Մենք տրամադրում ենք`- արշավի ձեռնափայտ, քնապարկ և դոշակ (անհրաժեշտության դեպքում)
- արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
Մենք չենք տրամադրում- արշավի կոշիկներ
- ուսապարկ (մեծ և փոքր)
- քնապարկ
- արևային ակնոց
- լեռնագնացի հագուստ
- գլխին ամրացվող լուսարձակ
Ուղևորության ծրագիր.
Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան։Երևանից կմեկնենք Գյումրի, անցնելով Բավրայի` հայ-վրացական սահմանային անցակետը` կմտնենք Ջավախք: Կարզախից հատելով վրաց-թուրքական սահմանը՝ կուղևորվենք Կարսից 45 կմ հեռավորության վրա գտնվող Անի մայրաքաղաք: Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր` ռազմական-քաղաքական հայտնի գործիչ Դրաստամատ Կանայանի (Դրո) ծննդավայրը: Այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով` կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ պատկերը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի բերդը: Կայցելենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատը: Այստեղից կմեկնենք Վան, ճանապարհին կանգ կառնենք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 2
Վերելք Սիփան` դեպի 2500 մետր բարձրությունԱռավոտյան նախաճաշից և վերելքի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո Վանից կշարժվենք դեպի Սիփան լեռ և անմիջապես կբարձրանանք մինչև 2500 մետր բարձրություն, որտեղ նախատեսվում է գիշերակացը վրաններում։
Օր 3
Վերելք Սիփան լեռ 4058 մետր բարձրությունԼուսաբացին մոտ ճանապարհը կշարունակենք դեպի գագաթ 4058 մետր բարձրություն։ Մեկ ժամ Սիփան լեռան գագաթին մնալուց հետո կսկսենք վայրէջքը։ Երեկոյան սարից կիջնենք և կվերադառնանք Վան։ Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում։
Օր 4
Վարագավանք, «Մհերի դուռ», Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարան:Այս օրը հանգստանալու և Վանը վայելելու օրն է։
Առավոտյան Վանից կմեկնենք Վարագավանք և Մհերի ժայռափոր «դուռը», որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Այնուհետև կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով` կհամտեսենք հնուց հայտնի Վանա տառեխը` լճի միակ ձուկը: Երեկոյան կբարձրանանք Վանի բերդ, որից հետո կտեսնենք Վանա կատուներին: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 5
Բերկրիի ջրվեժ, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, «Վարդանի» կամուրջ, Երևան:Առավոտյան Վանից կմեկնենք Բերկրիի ջրվեժ, այնուհետև կուղևորվենք Կարս, կտեսնենք Առաքելոց եկեղեցին, «Վարդանի» միջնադարյան կամուրջը, կբարձրանանք Կարսի բերդը, ինչպեսն նաև Կարսի փողոցներում շրջելով՝ կզգանք հին հայկական քաղաքի շունչը: Այստեղից կուղևորվենք Հայաստան, երեկոյան կլինենք Երևանում: