Տևողություն .6 օր (5 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Կ․Պոլսի հայկական հետքերով։
Այցելություն Դոլմա Բահչե պալատ, Սբ. Սոֆիա տաճար, Կապույտ Մզկիթ, Ստորգետնյա ջրամբար, Թոփքափը պալատ, Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան, Թաքսիմ հրապարակ, Սբ․Երրորդություն եկեղեցի, Գալաթա աշտարակ, հայկական վարժարան, նավարկություն Բոսֆորի նեղուցով։
Արժեք. 270,000 դրամ
Արժեքը ներառում է`
- ավիատոմս` Կարս - Ստամբուլ - Կարս
- տրանսպորտային ծախսեր
- հյուրանոց 3+* (հինգ գիշեր Ստամբուլում)
- սնունդ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
- թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան
- Ամանորյա Գալա ընթրիքը
Ուղևորության ծրագիր. Օր 1
Վաղ առավոտյան կմեկնենք Երևանից Կարս, նախ կգնանք Անի մայրաքաղաք, այնուհետև վերադառնալով Կարս, կտեսնենք Կարսի բերդը, Առաեքլոց եկեղեցին, քարե կամուրջը, կշրջենք Կարսի հին հայկական փողոցներում։ Կեսօրից հետո կմեկնենք Կարսի օդանավակայան և կմեկնենք Ստամբուլ։ Հյուրանոցում տեղավորվելուց և մեկ ժամ հանգստանալուց հետո կտեսնենք գիշերային Բոսֆորը։Օր 2
Առավոտյան նախաճաշից հետո կգնանք Կ.Պոլսի գլխավոր կենտրոնը համարվող` Թաքսիմ հրապարակ և տեսարժան շինություններով հարուստ Իսթիքլալ պողոտայով կքայլենք դեպի Գալաթա աշտարակ, որտեղից էլ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնենք ինչպես Բոսֆորի նեղուցը, այնպես էլ Ոսկեղջյուրը և քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Ճանապարհին մի գողտրիկ անկյունում կտեսնենք Սբ․ Երրորդություն հայկական եկեղեցին։ Կառաջարկենք թեյի հյուրասիրություն պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարանում։ Երեկոյան Ամանորյա Գալա ընթրիք։Օր 3
Առավոտյան նախաճաշից հետո կգնանք Սուլթան Ահմեթ հրապարակ և կտեսնենք Սբ. Սոֆիայի տաճարը, որի երկրաշարժից ավերված գմբեթը և արևմտյան կամարները վերականգնել է Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատը 989-994 թվականներին, այնուհետև կայցելենք Կապույտ Մզկիթ։ Ճաշից հետո կտեսնենք Թոփքափը պալատը և Պոլսի հին ստորգետնյա ջրամբարը:Օր 4
Առավոտյան կայցելենք Պոլսո հայոց պատրիարքարան և Սբ. Աստվածածին եկեղեցի, այնուհետև կշրջենք Պեզճյան մայր վարժարանում։ Կեսօրին կտեսնենք հայտնի հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատը, այնուհետև կնավարկենք Բոսֆորի նեղուցով:Օր 5
Ազատ օր, ամենքը կորոշեն իրենց ծրագիրը, կարող եք կատարել գնումներ, կամ զբոսնել։Օր 6
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնենք Ստամբուլի օդանավակայան, որտեղից կվերադառնանք Կարս, այնուհետև Երևան: