ՀԱՄՇԵՆ, ԱՐԴԱՀԱՆ, ԱՐԴՎԻՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ԹՈՐԹՈՒՄԻ ՋՐՎԵԺ (4 ՕՐ)


Տևողություն .
4 օր (3 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Համշենի ուղևորության ընթացքում կտեսնենք Զիլքալե ամրոցը, Քաջքարի լեռները, Արտերի հովիտը, Մանչունայի ջրվեժը, Տրապիզոն քաղաքը, Բորչկան, Արտանուշի բերդը, Դժոխքի ձորը, Շավշաթի բերդը, Տբեթ եկեղեցին, Սև լիճը ինչպես նաև Արդահանը:

Արժեք. 88,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց` Հոփա (երեք գիշեր)
  • սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
  • Քովիդ թեստերի արժեքը (եթե պատվաստված եք թեստ հարկավոր չէ, եթե պատվաստված չեք անհրաժեշտ է երկու թեստ)։



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Արդահանի բերդ, Շավշաթի բերդ, Տբեթ եկեղեցի, Սև լիճ, Դժոխքի ձոր, Դոլիսխանե եկեղեցի։
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալակից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Հոփա, ճանապարիհին կտեսնենք Արդահանի բերդը, այնուհետև ուղևորվելով դեպի Արդվին, կանցնենք Շավշաթի շրջանով, կբարձրանանք Շավշաթի բերդը, այնուհետև կտեսնենք Տբեթ եկեղեցին և Սև լիճը: Կեսօրից հետո կգնանք Դժոխքի ձոր, Արտանուշի բերդ, Դոլիսխանե եկեղեցի և կշարունակենք ճանապարհը դեպի Հոփա։ Գիշերը կհանգստանանք Հոփայի հյուրանոցում:


Օր 2
Զիլքալե ամրոց, Արտերի հովիտ, Ֆըրթընա գետ, Մանչունայի ջրվեժ։
Առավոտյան Հոփայից կուղևորվենք Զիլքալե ամրոց` ճանապարհին տեսնելով Քաջքարի լեռները, Արտերի հովիտը, Ֆըրթընա գետի վրա կառուցված հին քարե կամուրջները, Մանչունայի ջրվեժը: Այս շրջանում կտեսնենք գետեր, հին կամուրջներ, ջրվեժներ, համշենահայերի գյուղեր: Կշփվենք համշենահայերի հետ: Գիշերը կհանգստանանք Հոփայի հյուրանոցում:


Օր 3
Տրապիզոն, Ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Սոֆիայի տաճար, Սումելա վանական համալիր։
Առավոտյան նախաճաշից հետո Հոփայից կուղևորվենք դեպի Տրապիզոն: Կշրջենք քաղաքում, կտեսնենք հայկական Ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև Սումելա վանական համալիրը: Օրվա երկրորդ կեսին Տրապիզոնից վերադառնալով մեկ ժամ կանգ կառնենք Սև ծովի ափին և կզմայլվենք ծովի գեղեցկությամբ: Գիշերը կհանգստանանք Հոփայի հյուրանոցում:


Օր 4
Հոփա, Բորչկա, Իշխան եկեղեցի, Օշքվանք, Թորթումի ջրվեժ, Բանակի տաճար, Երևան:
Հոփայից կուղևորվենք դեպի Տայք աշխարհ, ճանապարհին կտեսնենք Իշխան եկեղեցին, Թորթումի ջրվեժը, Օշքվանքը։ Կեսօրից հետո կշարժվենք դեպի Արդահան, կտեսնենք Օլթուի բերդ, Բանակի տաճարը և երեկոյան կվերադառնանք մայրաքաղաք Երևան: