Տևողություն .4 օր (3 գիշեր), սնունդը 2 անգամ
Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Կտուց կղզի, Վանա կատուների բուծարան: Կհամտեսեք Կարսի խորովածը և Վանա տառեխը:
Արժեք. 100,000 դրամ
Արժեքը ներառում է`
- Տրանսպորտային ծախսեր
- Հյուրանոց Վան, Կարս
- Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
- Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
- Քովիդ թեստերի արժեքը (եթե դրա կարիքը լինի)։
Ուղևորության ծրագիր. Օր 1
Անի մայրաքաղաք, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, ՎանԵրևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող Խարաբա բազարի մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
Օր 2
Մհերի Դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարանՆախաճաշից հետո կշարժվենք դեպի Մհերի դուռ, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներ, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
Օր 3
Վարագավանք, Կտուց կղզի, ԿարսԱռավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, այնուհետև կուղևորվենք դեպի Կտուց կղզի և կտեսնենք Սբ. Կարապետ եկեղեցին: Վանից կվերադառնանք դեպի Կարս: Երեկոյան կշրջենք կարսի փողոցներով: Գիշերը կհանգստանանք Կարսի հյուրանոցում:
Օր 4
Կարս քաղաք, Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջԱռավոտյան կայցելենք Կարսի Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Կարսից դուրս գալով կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան: