ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ, ՄՈՒՇ (3 ՕՐ)


Տևողություն .
3 օր (2 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելուտյուն Անի, Կարս, Բայազեթ, Բերկրիի ջրվեժ, Վան, Վարագավանք, «Մհերի դուռ», Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի, Մուշ, Սուլուխի կամուրջ, Հովվի կամուրջ։ Կհամտեսենք Վանա տառեխը

Արժեք. 93,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր
  • Հյուրանոցներ` Մուշ, Վան
  • Սնունդ` երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքավճարներ, որը կազմում է մոտ 30 դոլլարին համարժեք դրամ։
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (16,000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Հովվի կամուրջ, Մուշ քաղաք:
Երևանից կմեկնենք Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը՝ կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մուշ քաղաք, ճանապարհին կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:


Օր 2
Մուշ, Սուլուխի կամուրջ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանա լիճ, Վանի բերդ, Մհերի Դուռ, Վանա կատուների բուծարան:
Առավոտյան նախաճաշից հետո կտեսնենք հին Մուշը, և կայցելենք այն գերեզմանատունը, որտեղ հանգչում է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կտեսնենք Սուլուխի պատմական կամուրջը: Մուշից կմեկնենք դեպի Վան, այնուհետև կնավարկենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի կղզուց վերադառնալով՝ կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը կամ, այլ կերպ ասած, Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Երեկոյան կշրջենք Վան քաղաքում: Գիշերը կհանգստանանք Վան քաղաքի հյուրանոցում։


Օր 3
Վարագավանք, Բերկրիի ջրվեժ, Բայազետի բերդ, Իգդիր, Կարս, Առաքելոց եկեղեցի:
Առավոտյան կբարձրանանք Վարագ լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, այնուհետև կմեկնենք Կարս քաղաք: Ճանապարհին կտեսնենք Բերկրիի ջրվեժը, Բայազետի բերդը (Դարոինքի բերդը), այնուհետև կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատ, այնուհետև կանցնենք Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» լեռնանցքով, ճանապարհին կտեսնենք Արարատ լեռը հակառակ կողմից, կանցնենք Իգդիր քաղաքով, որտեղ ծնվել է հայտնի ռազմական-քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո): Հասնելով Կարս՝ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տունը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կլինենք Երևանում:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
08 Մյս 202610 Մյս 2026
29 Մյս 202631 Մյս 2026
05 Հնս 202607 Հնս 2026
12 Հնս 202614 Հնս 2026
26 Հնս 202628 Հնս 2026
03 Հլս 202605 Հլս 2026
10 Հլս 202612 Հլս 2026
17 Հլս 202619 Հլս 2026
24 Հլս 202626 Հլս 2026
31 Հլս 202602 Հլս 2026
07 Օգս 202609 Օգս 2026
14 Օգս 202616 Օգս 2026
21 Օգս 202623 Օգս 2026
28 Օգս 202630 Օգս 2026
05 Սեպ 202607 Սեպ 2026
19 Սեպ 202621 Սեպ 2026
02 Հոկ 202604 Հոկ 2026
09 Հոկ 202611 Հոկ 2026
16 Հոկ 202618 Հոկ 2026