Տևողություն .5 օր (4 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Այցելություն Սբ. Թադեի և Սբ. Ստեփանոսի վանքերը, Ուրմիա լիճ, Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Վան, Աղթամար կղզի, Բերկրիի ջրվեժ, Բայազետ, Իգդիր, Կարս, Անի:
Արժեք. 140,000 դրամ
Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Ջուլֆա,Ուրմիա,Վան,Կարս
Պատմամշակութային հաստատություննրեի մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Բարձրակարգ պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Ուղևորության ծրագիր. Օր 1
Երևան, Մեղրի, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք, Ջուլֆա քաղաք:
Երևանից կուղևորվենք դեպի Մեղրի, կհատենք հայ-իրանական սահմանը: Կուղևորվենք դեպի Ջուլֆա և կտեսնենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, ճանապարհին կտեսնենք Հովվի եկեղեցին: Երեկոյան կհանգստանանք Ջուլֆա քաղաքում:Օր 2
Սբ. Թադեի վանք, Խոյ, Սալմաստ, Փայաջուկ, Ուրմիա:
Առավոտյան կմեկնենք Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է: Երեկոյան կհանգստանանք Ուրմիա քաղաքում:Օր 3
Ուրմիա լիճ, Վանա լիճ, Մհերի դուռ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ:
Առավոտյան կտեսնենք Ուրմիա լիճը, այնուհետև անցնելով թուրք-իրանական սահմանը կշարժվենք դեպի Վան: Կտեսնենք Մհերի դուռը, Աղթամար կղզին (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդը, ինչպես նաև կայցելենք վանա կատուների բուծարան: Երեկոյան կհանգստանանք Վանի հյուրանոցում:Օր 4
Բերկրիի ջրվեժ, Բայազետ, Իգդիր, Կարս, Անի:
Վանից կմեկնենք դեպի Կարս քաղաք, ճանապարհին կտեսնենք Բերկրիի ջրվեժը, Բայազետը, Դարոյնքի բերդը, Իսհակ փաշայի պալատը, կանցնենք Իգդիր քաղաքով:
Երեկոյան կողմ կշրջենք Կարս քաղաքում, կտեսնենք Առաքելոց եկեղեցին և քարե կամուրջը (Վարդանի կամուրջ): Երեկոյան կհանգստանանք Կարսի հյուրանոցում:Օր 5
Կարսի բերդ, Անի մայրաքաղաք, Երևան:
Առավոտյան կբարձրանանք Կարսի բերդ, այնուհետև կտեսնենք Չարենցի տունը, չուգունի կամուրջը և կշարունակենք շրջայցը Կարսի փողոցներով: Կեսօրին կմեկնենք Անի մայրաքաղաք, որտեղ հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան: