Տևողություն .3 օր (2 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Վարագավանք, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան: Կհամտեսեք Վանա տառեխը:
Արժեք. 63,000 դրամ
Արժեքը ներառում է`
- Տրանսպորտային ծախսեր
- Հյուրանոց` Վանում 2 գիշեր
- Սնունդ` երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
- Ճամփորդական ապահովագրություն
- Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
Ուղևորության ծրագիր. Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան:Երևանից կմեկնենք Գյումրի, անցնելով Բավրայի` հայ-վրացական սահմանային անցակետը` կմտնենք Ջավախք: Կարզախից հատելով վրաց-թուրքական սահմանը՝ կուղևորվենք Կարսից 45 կմ հեռավորության վրա գտնվող Անի մայրաքաղաք: Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր` ռազմական-քաղաքական հայտնի գործիչ Դրաստամատ Կանայանի (Դրո) ծննդավայրը: Այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով` կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ պատկերը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի բերդը: Կայցելենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատը: Այստեղից կմեկնենք Վան, ճանապարհին կանգ կառնենք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 2
Վարագավանք, «Մհերի դուռ», Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարան:Առավոտյան Վանից կմեկնենք Վարագավանք և Մհերի ժայռափոր դուռը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Այնուհետև կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով` կհամտեսենք հնուց հայտնի Վանա տառեխը` լճի միակ ձուկը: Երեկոյան կբարձրանանք Վանի բերդ, որից հետո կտեսնենք Վանա կատուներին: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 3
Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Եղիշե Չարենցի տուն, Վարդանի կամուրջ, Երևան:Առավոտյան կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդը, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, Կարսի փողոցներում շրջելով՝ կզգանք հին հայկական քաղաքի շունչը: Այստեղից կուղևորվենք Հայաստան, երեկոյան կլինենք Երևանում: