Տևողություն .10 օր (9 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Արևմտյան Հայաստան և Կիլիկիա այցելության ընթացքում կտեսնենք Կարսը, Անին, Իգդիրը, Բայազետը, Վանը, Ադանան, Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդերը
(ցանկության դեպքում կարող եք տեսնել նաև Սիսի, Լևոնի և Անավարզա բերդերը, Տարսոն և Մերսին քաղաքները, Սելևկիա քաղաքը և բերդը, դժոխքը, դրախտը, ասթմայի քարանձավը)
Արժեք. 360,000 դրամ
Արժեքը ներառում է`
- Տրանսպորտային ծախսեր (միկրոավտոբուս)
- Ինքնաթիռի տոմսեր Վան-Ադանա-Վան
- Հյուրանոց` Վան, Կոռիկոս 3+* / 4*
- Սնունդ` երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
- Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան (16,000 դրամ)
- Պատմամշակութային հաստատությունների մուտքերի վճարներ (25 դոլլարին համաըժեք դրամ)
Ուղևորության ծրագիր. Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բերկրիի ջրվեժ, Վան:
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Հատելով Կարզախի վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Վան քաղաք, կանցնենք Իգդիր քաղաքով և կվայելենք Բերկրիի ջրվեժի գեղեցիկ տեսարանը: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:Օր 2
Վանի բերդ, Մհերի դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի):
Առավոտյան կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, Վանի բերդը, այնուհետև կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Աղթամարից կուղևորվենք դեպի Վանի օդանավակայան և կմեկնենք Ադանա: Վայրէջք կատարելով` Ադանայի օդանավակայանից կմեկնենք Կոռիկոսի ծովափ: Գիշերը կհանգստանանք Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:Օր 3
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:
(Ցանկության դեպքում, վճարովի - Այցելություն Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդեր)Օր 4
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:Օր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:
(Ցանկության դեպքում, վճարովի - Մեկնում Սելևկիա բերդ, դժոխք, դրախտ, ասթմայի քարանձավ):Օր 6
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:
(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Տարսոն, Սբ. Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպասներ, Լևոնի, Անավարզա և Սսի բերդեր):Օր 7
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:
(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Մերսին քաղաք)Օր 8
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:Օր 9
Կոռիկոսից մեկնում Ադանայի օդանավակայան: Վանի օդանավակայան վայրէջք կատարելուց հետո կգնանք Վանի հյուրանոց: Գիշերակաց` Վանում:Օր 10
Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Երևան:
Առավոտյան Վանից կմեկնենք Կարս, կտեսնենք Կարսի Առաքելոց եկեղեցին, կարսի բերդը, այնուհետև կմեկնենք դեպի թուրք - վրացական սահման և երեկոյան կվերադառնանք Երևան: