Տևողություն .4 օր (3 գիշեր) սնունդը 2 անգամ
Համառոտ նկարագրություն.Այցելություն Սբ. Թադեի և Սբ. Ստեփանոսի վանքերը, Ուրմիա լիճ, Խոյ, Սալմաստ, Ուրմիա և Թավրիզ քաղաքներ, ինչպես նաև հայկական գյուղեր և այլ եկեղեցիներ:
Արժեք. 93,000 դրամ
Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Ջուլֆա, Ուրմիա, Թավրիզ
Պատմամշակութային հաստատություննրեի մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Էքսկուրսավարի ծառայություն
Ուղևորության ծրագիր. Օր 1
Երևան, Մեղրի, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք:Երևանից կուղևորվենք դեպի Մեղրի, կհատենք հայ-իրանական սահմանը: Կուղևորվենք դեպի Ջուլֆա և կտեսնենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, ճանապարհին կտեսնենք Հովվի եկեղեցին: Երեկոյան կհանգստանանք Ջուլֆա քաղաքում:
Օր 2
Սբ. Թադեի վանք, Խոյ, Սալմաստ, Փայաջուկ, Ուրմիա:Կայցելենք Ավարայրի դաշտ, Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է: Երեկոյան կհանգստանանք Ուրմիա քաղաքում:
Օր 3
Ուրմիա լիճ, Քենդովան, Թավրիզի Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա, Թավրիզ:Առավոտյան կշրջենք Ուրմիայում, կայցելենք տեղի հայկական եկեղեցի: Ուրմիայից կշարժվենք դեպի Թավրիզ, ճանապարհին կանգ կառնենք Ուրմիա լճի մոտ: Շարունակելով ուղևորությունը կմեկնենք Քենդովան քարանձավային բնակավայր և կտեսնենք ժայռերի մեջ փորված տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում: Թավրիզում կայցելենք Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա և Երկնագույն մզկիթ: Երեկոյան կհանգստանանք Թավրիզի հյուրանոցում:
Օր 4
Թավրիզ, Մեղրի, ԵրևանԱռավոտյան Թավրիզից կուղևերվենք դեպի հայ-իրանական սաման և կվերադառնանք Երևան: