Տևողություն .4 օր (3 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Այցելություն Դոլմա Բահչե պալատ, Սբ. Սոֆիա տաճար, Կապույտ Մզկիթ, Ստորգետնյա ջրամբար (պալատ), Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան, Թաքսիմ հրապարակ, Գալաթա աշտարակ։ Նավարկություն Բոսֆորի նեղուցով, Թոփքափը պալատ։
Արժեք. 207,000 դրամ
Արժեքը ներառում է`
- Ավիատոմս` Երևան - Ստամբուլ - Երևան (կախված տոմսերի արժեքից ծրագրում կկատարվեն որոշակի փոփոխություններ)
- Տրանսֆերներ
- Տուրի ընթացքում ներքին տեղափոխությունները (տրամվայ, ավտոբուս, մետրո)
- Հյուրանոց 3+* (երեք գիշեր Ստամբուլում, նախաճաշը ներառյալ)
- Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
- Բոսֆորի նեղուցով նավարկությունը
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան (16,000 դրամ)
- Պատմամշակութային հաստատությունների մուտքերի ընդհանուր արժեքը մինչև 100 դոլլարին համարժեք դրամ (մուտքն ըստ ցանության)
Ուղևորության ծրագիր. Օր 1
Վաղ առավոտյան 06:00-ին մեկնում Երևանից Ստամբուլ: Ժամը 07:30-ին Ստամբուլի օդանավակայնից գնում ենք հյուրանոց: Նախաճաշելուց և հյուրանոցում տեղավորվելուց հետո հանգստանում ենք 2 ժամ, այնուհետև գնում ենք հին Կոստանդնուպոլսում զբոսնելու: Երեկոյան կնավարկենք Բոսֆորի նեղուցով։Օր 2
Առավոտյան նախաճաշից հետո կգնանք Կ.Պոլսի գլխավոր կենտրոնը համարվող Թաքսիմ հրապարակ և տեսարժան շինություններով հարուստ Իսթիքլալ պողոտայով կքայլենք դեպի Գալաթա աշտարակ: Ճանապարհին մի գողտրիկ անկյունում կտեսնենք Սբ․ Երրորդություն հայկական եկեղեցին։ Կեսօրից հետո կայցելենք հայտնի հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատը։Օր 3
Առավոտյան կգնանք ինչպես քրիստոնեական ժառանգության գլխավոր կենտրոն հանդիսացող, սակայն կրոնական փոփոխությունների հանգրվանի վերածված Սբ. Սոֆիայի տաճարը, որից հետո ցանկացողները կարող են տեսնել նաև Կապույտ Մզկիթը։ Կզբոսնենք Թոփքափը պալատի գեղեցիկ այգում, ինչպես նաև հնարավորություն կունենանք այցելելու Պոլսի հին ստորգետնյա ջրամբարը:Օր 4
Առավոտյան կայցելենք Պոլսո հայոց պատրիարքարան և ՍԲ․ Աստվածածին եկեղեցում կմասնակցենք պատարագի (կարճատև), այնուհետև կունենանք ազատ ժամանակ։ Երեկոյան 19:00-ին կմեկնենք օդանավակայան և 23:30 կվերադառնանք Երևան: Գիշերը 02:40-ին կլինենք Զվարթնոց օդանավակայանում:
Առաջիկա տուրեր
| Սկիզբ |
Ավարտ |
Ստատուս |
| 14 Մյս 2026 | 17 Մյս 2026 | |
| 04 Հնս 2026 | 07 Հնս 2026 | |
| 18 Սեպ 2026 | 21 Սեպ 2026 | |
| 22 Հոկ 2026 | 25 Հոկ 2026 | |
| 30 Դեկ 2026 | 03 Հնվ 2027 | |