ՀԱՄՇԵՆ, ԱՐԴԱՀԱՆ, ԱՐԴՎԻՆ (3 ՕՐ)


Տևողություն .
3 օր (2 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Համշենի ուղևորության ընթացքում կտեսնենք Զիլքալե ամրոցը, Քաջքարի լեռները, Արտերի հովիտը, Մանչունայի ջրվեժը, Բորչկան, Արտանուշի բերդը, Դժոխքի ձորը, Շավշաթի բերդը, ինչպես նաև Արդահանը:

Արժեք. 66,000 դրամ

Արժեքը ներառում է`


Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Հոփա (երկու գիշեր)
Սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն

Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
  • Քովիդ թեստերի արժեքը (եթե պատվաստված եք թեստ հարկավոր չէ, եթե պատվաստված չեք անհրաժեշտ է երկու թեստ)։



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Հոփա, ճանապարիհին կտեսնենք Արդահանի բերդը, այնուհետև ուղևորվելով դեպի Արդվին՝ կանցնենք Շավշաթի շրջանով, կտեսնենք նույնանուն բերդը և Տբեթ եկեղեցին: Գիշերը կհանգստանանք Հոփայի հյուրանոցում:


Օր 2
Առավոտյան Հոփայից կուղևորվենք Զիլքալե ամրոց` ճանապարհին տեսնելով Քաջքարի լեռները, Արտերի հովիտը, Ֆըրթընա գետի վրա կառուցված հին քարե կամուրջները, Մանչունայի ջրվեժը: Այս շրջանում կտեսնենք գետեր, հին կամուրջներ, ջրվեժներ, համշենահայերի գյուղեր: Կշփվենք համշենահայերի հետ: Գիշերը կհանգստանանք Հոփայի հյուրանոցում:


Օր 3
Հոփա, Բորչկա, ԱրտանուշՀոփա, Բորչկա, Արտանուշի բերդ, Դժոխքի ձոր, Երևան:

Հոփայից կուղևորվենք դեպի Արդվին, կտեսնենք Դոլիսխանե եկեղեցին, Դժոխքի ձորը, ինչպես նաև Արտանուշի բերդը: Կեսօրից հետո կշարժվենք դեպի Արդահան և երեկոյան կհասնենք մայրաքաղաք Երևան: ի բերդ, Դժոխքի ձոր, Երևան: Հոփայից կուղևորվենք դեպի Արդվին, կտեսնենք Դոլիսխանե եկեղեցին, Դժոխքի ձորը, ինչպես նաև Արտանուշի բերդը: Կեսօրից հետո կշարժվենք դեպի Արդահան և երեկոյան կհասնենք մայրաքաղաք Երևան: