Տևողություն .7 օր (6 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Ուղևորության ընթացքում կտեսնենք Կիլիկիայի հայկական թագավորության նշանավոր բերդերն ու քաղաքները` Սիսը, Լևոնի բերդը, Ադանան և Տարսոնը, Հռոմկլան, Կոռիկոսի ծովային բերդը, Անտիոքը, Մուսալեռը, Նեմրութի արձանները, ինչպես նաև ուղևորության ընթացքում կտեսնենք Մուշը, Դիարբեքիրը, Ուրֆան (Եդեսիան), Այնթապը, Մարաշը, Մալաթիան, Խարբերդը, Էրզրումը, Կարսը և Անին:
Արժեք. 220,000 դրամ
Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոցներ`
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
Քովիդ թեստերի արժեքը (եթե պատվաստված եք, թեստ հարկավոր չէ, եթե պատվաստված չեք, անհրաժեշտ է երկու թեստ)։
Ուղևորության ծրագիր. Օր 1
Երևան, Անի, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, ՄուշԵրևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի` Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը: Կարսից կուղևորվենք դեպի Մուշ: Գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:
Օր 2
Մուշի հին թաղամաս, Մշո Սուրբ Կարապետ վանք, Սուլուխի կամուրջ, Բինգյոլ (Բյուրակն), Դիարբեքիր, Սբ. Կիրակոս եկեղեցի, Նեմրութ լեռԱռավոտյան կտեսնենք հին Մուշը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կգնանք Մշո Սուրբ Կարապետ վանք: Մուշից դուրս գալով կանցնենք Բինգյոլի լեռներով և կշարժվենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, Սբ. Կիրակոս եկեղեցին և կշփվենք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հետո կմեկնենք Նեմրութ և գիշերը կանցկացնենք Նեմրութ լեռան լանջին կառուցված հյուրանոցում:
Օր 3
Նեմրութ լեռ, հին հեթանոսական աստվածների արձաններ, Ուրֆա/Եդեսիա, Հռոմկլա, Այնթապ, ԱդանաԱրևածագը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին մոտ 2100 մետր բարձրության վրա: Նեմրութի գագաթին կտեսնենք Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները: Նեմրութից հետո մենք կուղևորվենք դեպի Ուրֆա/Եդեսիա քաղաք, ուր Մեսրոպ Մաշտոցը արարել է հայոց գրերը: Ճանապարհին կտեսնենք Հռոմկլա բերդը, Այնթապ քաղաքը, որից հետո կմեկնենք Ադանա: Գիշերը կհանգստանանք Ադանայի հյուրանոցում:
Օր 4
Ադանա, Տարսոն, Կոռիկոսի ծովային բերդԱռավոտյան կշրջենք Ադանա քաղաքում, կտեսնենք հին կամուրջը և թաղամասերը, այնուհետև կմեկնենք Տարսոն/ Տարսուս, որը եղել է Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ինչպես նաև հայ թագավորների օծման վայրը: Կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները: Տարսոնից կուղևորվենք դեպի Կոռիկոսի ծովային բերդը: Գիշերակաց Կոռիկոսի հյուրանոցում:
Օր 5
Սիս մայրաքաղաք, Անավարզա, Լևոնի բերդ, Ալեքսանդրետ, Քառասուն մանուկների եկեղեցի, Անթաքիա, Մուսա Լեռ, հայկական Վաքըֆ գյուղԱռավոտյան կմեկնենք դեպի Սիս անառիկ բերդ, այնուհետև կտեսնենք Անավարզա քաղաքի ավերակները և միջնաբերդը: Կայցելենք Դաշտային Կիլիկիայում կառուցված Լևոնի կամ Օձերի բերդ, որից հետո կմեկնենք դեպի Ալեքսանդրետ (Իսքենդերուն) և կայցելենք Քառասուն մանունկների եկեղեցի, այնուհետև կուղևորվենք Անթաքիա (Անտիոք), այնտեղից էլ դեպի Մուսա լեռ, Թուրքիայում մնացած միակ հայկական Վաքըֆ գյուղ: Կայցելենք գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի, և կծանոթանանք տեղի բնակչության հետ: Գիշերը կանցկացնենք գյուղին մոտ ծովափի հյուրանոցում:
Օր 6
Վաքըֆ գյուղ, Մարաշ, Մալաթիա, Սբ. Երրորրդություն եկեղեցի, ԽարբերդԱռավոտյան Վաքըֆ գյուղից կմեկնենք դեպի Մարաշ, կտեսնենք հին բերդը և կհամտեսենք Մարաշի հայտնի պաղպաղակը, որը պատրաստվում է այծի կաթից: Մարաշից կմեկնենք Մալաթիա, կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այստեղից կուղևորվենք Խարբերդ` կտեսնենք մինչ օրս պահպանված բերդն ու հայերից մնացած տները: Գիշերը կհանգստանանք Խարբերդի հյուրանոցում:
Օր 7
Բինգյոլ, Էրզրում, Սանասարյան վարժարան, Բասենի բերդ, Հովվի կամուրջ, Կարս, ԵրևանԽարբերդից առավոտյան կուղևորվենք դեպի Էրզրում (Կարին), կանցնենք Բինգյոլի լեռներով: Կշրջենք Էրզրումում, կայցելենք բյուզանդական բերդ, կտեսնենք հայտնի Սանասարյան վարժարանի շենքը, միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց): Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Հովվի կամրջի մոտ, որը կառուցվել է Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա: Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման, անցնելով Ախալքալակով, կվերադառնանք Հայաստան: Երեկոյան կժամանենք Երևան: