Տևողություն .4 օր (3 գիշեր)
Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Վանա կատուների բուծարան, Բիթլիս, Մուշ, Սուլուխի կամուրջ, Էրզրում, Հովվի կամուրջ: Կհամտեսեք Վանա տառեխը:
Արժեք. 88,000 դրամ
Արժեքը ներառում է`
- Տրանսպորտային ծախսեր
- Հյուրանոց` Վան, Մուշ, Կարս
- Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
- Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
- Թուրքիա մուտքի վիզան (15,000 դրամ)
- Քովիդ թեստերի արժեքը (եթե դրա կարիքը լինի)։
Ուղևորության ծրագիր. Օր 1
Կարս քաղաք, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, «Վարդանի» կամուրջ, Չարենցի տուն, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան:Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, անցնելով հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր, որտեղ ծնվել է հայտնի ռազմական-քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով՝ կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատը: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կզմայլվենք Բերկրիի ջրվեժի գեղեցիկ տեսարանով: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 2
Վարագավանք, «Մհերի դուռ», Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Մուշ:Առավոտյան կբարձրանանք Վարագ լեռան վրա գտնվող Վարագավանքի վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ, այլ կերպ ասած, Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ՝ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով՝ կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից կուղևորվենք դեպի Մուշ: Գիշերակացը Մուշում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 3
Մուշ քաղաք, Սուլուխի կամուրջ, Էրզրում քաղաք, Էրզրումի բերդ, Հովվի կամուրջ, Կարս:Առավոտյան կտեսնենք հին Մուշը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը: Մուշից դուրս գալով՝ կուղևորվենք Էրզրում (Կարին), կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը: Էրզրումից կշարժվենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք Կարս: Գիշերակացը Կարսում է՝ հարմարավետ հյուրանոցում:
Օր 4
Անի մայրաքաղաք, Տիգրան Հոնենց (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Անիի Մայր Տաճար, Գագիկաշեն եկեղեցի:Առավոտյան կմեկնենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու-երեք ժամ Անի մայրաքաղաքում շրջելուց և «հազար ու մի» եկեղեցիները տեսնելուց, ինչպես նաև Անիի հազարամյա գաղտնիքները բացահայտելուց հետո կվերադառնանք Հայաստան՝ անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կլինենք Երևան: