ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ (5ՕՐ)


Տևողություն .
5օր (4 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, «Մհերի դուռ», Աղթամար կղզի, Վանա կատուների բուծարան, Մուշ, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ (հին հեթանոսական աստվածներ), Էրզրում, Հովվի կամուրջ: Կհամտեսեք Վանա տառեխը:

Արժեք. 102,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց` Վանում, Մուշում, Նեմրութում, Սարիղամիշում
  • սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • ճամփորդական ապահովագրություն
  • թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Եղիշե Չարենցի տուն, «Վարդանի» կամուրջ, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան:

Երևանից կմեկնենք Գյումրի, անցնելով Բավրայի` հայ-վրացական սահմանային անցակետը` կմտնենք Ջավախք: Կարզախից հատելով վրաց-թուրքական սահմանը՝ կուղևորվենք դեպի Վան, ճանապարհին կտեսնենք Ծովակն Հյուսիսո լիճը (Չըլդըր), այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր` ռազմական-քաղաքական հայտնի գործիչ Դրաստամատ Կանայանի (Դրո) ծննդավայրը: Այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով` կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ պատկերը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի բերդը: Կայցելենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Այստեղից կմեկնենք Վան, ճանապարհին կանգ կառնենք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում


Օր 2
Վանա լիճ, Վարագավանք, «Մհերի դուռ», Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Մուշ:

Առավոտյան Վանից կմեկնենք Վարագավանք և Մհերի ժայռափոր «դուռը», որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Այնուհետև կբարձրանանք Վանի բերդ, որից հետո կտեսնենք Վանա կատուներին: Կեսօրին մոտ կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով` կհամտեսենք հնուց հայտնի Վանա տառեխը` լճի միակ ձուկը: Երեկոյան կմեկնենք Մուշ: Գիշերակաց` Մուշի հարմարավետ հյուրանոցում:


Օր 3
Մուշի հին թաղամաս, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ:

Առավոտյան Մուշում կգնանք հին հայկական թաղամասը և գերեզմանատունը, ինչպես նաև Սուրբ Մարիանե եկեղեցին և Գևորգ Չաուշի նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը: Այնուհետև ճանապարհը Սասունի լեռներով կշարունակենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, ինչպես նաև Տիգրիս գետի վրա կառուցված հին քարե կամուրջը: Երեկոյան կուղևորվենք հեթանոսական սրբավայր Նեմրութ: Գիշերակացը Նեմրութ լեռան լանջին գտնվող հարմարավետ հյուրանոցում է:


Օր 4
Նեմրութ լեռ, Էրզրում քաղաք, Հովվի կամուրջ, Սարիղամիշ:

Վաղ առավոտյան արևածագը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին, կտեսնենք հին հեթանոսական աստվածների արձանները, այնուհետև կուղևորվենք դեպի Էրզրում, կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, կտեսնենք Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց) և Սանասարյան վարժարանի շենքը: Էրզրումից կուղևորվենք դեպի Սարիղամիշ, ճանապարհին կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Գիշերակացը Սարիղամիշի հարմարավետ հյուրանոցում է:


Օր 5
Անի մայրաքաղաք, Երևան:

Առավոտյան Սարիղամիշից կուղևորվենք Կարս, կտեսնենք Առաքելոց եկեղեցին, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք «Վարդանի» միջնադարյան քարե կամուրջը: Կարսի փողոցներում շրջելով՝ կզգանք հին հայկական քաղաքի շունչը, այնուհետև կուղևորվենք Անի մայրաքաղաք: Երկու-երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կվերադառնանք Հայաստան, երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
02 Հոկ 201906 Հոկ 2019
16 Հոկ 201920 Հոկ 2019
23 Հոկ 201927 Հոկ 2019
26 Հոկ 201930 Հոկ 2019