Վերելք Արարատ և այցելություն Կարս, Անի , Վան, Աղթամար (6օր)


Տևողություն .
6 օր (5 գիշեր) Սնունդը` 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Վան, Աղթամար, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Վարագավանք, Վերելք Արարատ լեռ:

Արժեք. 290,000 դրամ



Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր
  • Հյուրանոցներ՝ Բայազետ, Վան
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)
Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.

Մենք տրամադրում ենք`
  1. արշավի ձեռնափայտ
  2. արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
  3. անհրաժեշտության դեպքում քնապարկ և դոշակ

Մենք չենք տրամադրում`
  1. արշավի կոշիկներ
  2. ուսապարկ (մեծ և փոքր)
  3. քնապարկ
  4. արևային ակնոց
  5. լեռնագնացի հագուստ
  6. գլխին ամրացվող լուսարձակ



Բայազետ, Վան

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բայազետ
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Գիշերը կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:


Օր 2
Վերելք Արարատ` դեպի 3200 մետր բարձրություն
Առավոտյան նախաճաշից հետո վերելքի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կշարժվենք դեպի առաջին ճամբար, որը գտնվում է սարի լանջին 3200 մետր բարձրության վրա: Գիշերը կհանգստանանք ճամբարի վրաններում:


Օր 3
Վերելք Արարատ` դեպի 4200 մետր բարձրություն
Առավոտյան ճանապարհը կշարունակենք դեպի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար: Վերելքը կտևի 5-6 ժամ, որից հետո կհանգստանանք երկրորդ ճամբարի վրաններում:


Օր 4
Վերելք Արարատի գագաթ` 5165 մետր բարձրություն
Կեսգիշերին կշարժվենք դեպի Արարատի գագաթ: Գագաթին կմնանք մոտ 40 րոպե, որից հետո կվերադառնանք 4200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար: Հանգստանալուց հետո կիջնենք Բայազետ: Երեկոյան կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:


Օր 5
Վանա լիճ, Մհերի Դուռ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարան
Առավոտյան Բայազետից կմեկնենք Վան, կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:


Օր 6
Վան, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Երևան
Վանից կմեկնենք դեպի Կարս, կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք "Վարդանի" միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
22 Հլս 201827 Հլս 2018
28 Հլս 201802 Օգս 2018
03 Օգս 201808 Օգս 2018
09 Օգս 201814 Օգս 2018
15 Օգս 201820 Օգս 2018