Վերելք Արարատի գագաթ (5 օր)


Տևողություն .
5 օր (4 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ: Վերելք Արարատ լեռ:

Արժեք. 260,000 դրամ

Սնունդը` 2 անգամ:

Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.

Մենք տրամադրում ենք`
  • արշավի ձեռնափայտ
  • արշավի կոշիկներին ամրացվող երկաթներ
  • անհրաժեշտության դեպքում քնապարկ և դոշակ
Մենք չենք տրամադրում
  • արշավի կոշիկներ
  • ուսապարկ (մեծ և փոքր)
  • քնապարկ
  • արևային ակնոց
  • լեռնագնացի հագուստ
  • գլխին ամրացվող լուսարձակ



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բայազետ
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Գիշերը կհանգստանանք Բայազետի հյուրանոցում:


Օր 2
Վերելք Արարատ` դեպի 3200 մետր բարձրություն
Առավոտյան նախաճաշից հետո վերելքի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կշարժվենք դեպի առաջին ճամբար, որը գտնվում է սարի լանջին 3200 մետր բարձրության վրա: Գիշերը կհանգստանանք ճամբարի վրաններում:


Օր 3
Վերելք Արարատ` դեպի 4200 մետր բարձրություն
Առավոտյան ճանապարհը կշարունակենք դեպի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար: Վերելքը կտևի 5-6 ժամ, որից հետո կհանգստանանք երկրորդ ճամբարի վրաններում:


Օր 4
Վերելք Արարատի գագաթ` 5165 մետր բարձրություն
Կեսգիշերին կշարժվենք դեպի Արարատի գագաթ: Գագաթին կմնանք մոտ 40 րոպե, որից հետո կվերադառնանք 4200 մետր բարձրության վրա գտնվող ճամբար: Հանգստանալուց հետո սարից կիջնենք Բայազետ և կհանգստանանք հյուրանոցում:


Օր 5
Բայազետ, Դարոյնքի բերդ, Իսհակ Փաշայի պալատ, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Երևան
Առավոտյան կշրջենք հին Բայազետում` կտեսնենք Դարոյնքի բերդը և Իսհակ Փաշայի պալատը: Բայազետից կմեկնենք դեպի Կարս, կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք "Վարդանի" միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
24 Հլս 201928 Հլս 2019
31 Հլս 201904 Օգս 2019
07 Օգս 201911 Օգս 2019