ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ՄՈՒՍԱԼԵՌ, ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓ (10) ՕՐ


Տևողություն .
10 օր (9 գիշեր) սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Ուղևորության ընթացքում կտեսնենք Կարսը, Անին, Վանը, Մուշը, Դիարբեքիրը, այնուհետև Կիլիկիայի հայկական թագավորության նշանավոր բերդերն ու քաղաքները` Սիսը, Լևոնի բերդը, Ադանան և Տարսոնը, Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդերը, Նեմրութի հին աստվածների արձանները, ինչպես նաև ուղևորության ընթացքում կայցելենք Ուրֆա (Եդեսիա), Էրզրում:

Արժեք. 210,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր
  • Հյուրանոց` Վան, Մուշ, Ուրֆա, Կոռիկոս, Կապադովկիա, Խարբերդ, Կարս
  • Սնունդ` 2 անգամ (նախաճաշ և ընթրիք)
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը կուղևորվենք դեպի Իգդիր, այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող "Խարաբա բազարի" մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:


Օր 2
Վարագավանք, Մհերի դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան

Առավոտյան կմեկնենք Վարագավանք, այնուհետև կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կգնանք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի, կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից մկեմկնենք Մուշ և կհանգստանանք Մուշի հյուրանոցում:


Օր 3
Մուշ, Մուշի հին թաղամաս, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ` հին հեթանոսական աստվածների արձաններ, Ուրֆա (Եդեսիա):

Առավոտյան Մուշ, կտեսնենք հին հայկական թաղամասը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Սուլուխի կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը: Մուշից կուղևորվենք դեպի Դիարբեքիր, այնուհետև Նեմրութ լեռ և 2100 մետր բարձրության վրա: Նեմրութի գագաթին կտեսնենք Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները: Նեմրութից կմեկնենք Ուրֆա (Եդեսիա), կշրջենք քաղաքում և կհանգստանանք տեղի հյուրանոցում:


Օր 4
Ուրֆա (Եդեսիա), Ալեքսանդրետ, Վաքըֆ գյուղ (Մուսալեռ), Կոռիկոսի ծովափ:

Առավոտյան նախաճից հետո Ուրֆայից կուղևորվենք Մուսալեռ` հայկական Վաքըֆ գյուղ, ճանապարհին կտեսնենք Այնթապը, այնուհետև Ալեքսանդրետում կայցելենք Քառասուն մանունկների եկեղեցի, կտեսնենք նաև հին պատմական Անտիոքը` Անթաքիա: Վաքըֆ գյուղում կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցի, և կծանոթանանք տեղի բնակչության հետ: Կեսօրից հետո կշարժվենք դեպի Կոռիկոսի ծովափ: Գիշերը կհանգստանանք ծովափին գտնվող հյուրանոցում:


Օր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:

(Ցանկության դեպքում այցելություն Սելևկիա, դժոխք, դրախտ, ասթմայի քարանձավ, ինչպես նաև մոտակա այլ վայրեր - վճարովի)


Օր 6
Հանգիստ Կոռիկոսի ծովափին: Գիշերակաց Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:

(Ցանկության դեպքում կայցելենք կոռիկոսի ծովային և ցամաքային բերդեր - վճարովի)


Օր 7
Կոռիկոս, Տարսոն, Ադանա, Լևոնի և Անավարզա բերդեր, Սիս քաղաք, Սսի բերդ, Կապադովկիա:

Առավոտյան նախաճից հետո Կոռիկոսից կուղևորվենք Կիլիկիայի մայրաքաղաք Սիս, ճանապարհին կտեսնենք Տարսոնը, Ադանան, Լևոնի բերդը, Անավարզան և Սիսի բերդը: Սիս քաղաքից կմեկնենք դեպի հեքիաթային Կապադովկիա: Գիշերակաց` Կապադովկիայի հյուրանոցում:


Օր 8
Կապադովկիա, Մալաթիա, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Խարբերդ:

Արևածագին կտեսնենք օդապարիկների թռիչքը, որից հետո կնախաճաշենք և կշարժվենք դեպի Խարբերդ, ճանապարհին կայցելենք Մալաթիայի Սուրբ երրորդություն եկեղեցի, որը գտնվում է հին հայկական Չավուշօղլու թաղամասում: Հենց այս թաղամասում է ապրել Պոլսահայ հայտնի մտավորական Հրանտ Դինքը: Մալաթիայից կմեկնենք Խարբերդ, կտեսնենք Խարբերդի բերդը և հին հայկական թաղամասը: Գիշերը կհանգստանանք Խարբերդի հյուրանոցում:


Օր 9
Խարբերդ, Բինգյոլի լեռներ, Էրզրում, Կարս:

Առավոտյան կտեսնենք Խարբերդի բերդը և հին հայկական թաղամասը, այնուհետև կուղևորվենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք, Բինգյոլի լեռները, կտեսնենք Էրզրումը և Հովվի կամուրջը, ինչպես նաև Սարիղամիշի անտառները: Գիշերը կհանգստանանք Կարսի հյուրանոցում:


Օր 10
Կարս, Անի, Երևան:

Առավոտյան կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք "Վարդանի" միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այնուհետև կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարժվենք դեպի Հայաստան հատելով թուրք-վրացական սահմանը, կանցնենք Ախալքալակով և երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
27 Սեպ 201906 Հոկ 2019
04 Հոկ 201913 Հոկ 2019
11 Հոկ 201920 Հոկ 2019
25 Հոկ 201903 Նոյ 2019