ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ, ՄՈՒՇ (3 ՕՐ)


Տևողություն .
3 օր (2 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Վարագավանք, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Վանա կատուների բուծարան, Մուշ, Սուլուխի կամուրջ, Հովվի կամուրջ: Կհամտեսեք Վանա տառեխը

Արժեք. 61,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց` Վան, Մուշ
  • սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • ճամփորդական ապահովագրություն
  • թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Հովվի կամուրջ, Մուշ քաղաք:
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մուշ քաղաք, ճանապարհին կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:


Օր 2
Մուշ, Սուլուխի կամուրջ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանա լիճ, Վանի բերդ, Մհերի Դուռ, Վանա կատուների բուծարան:
Առավոտյան նախաճաշից հետո կտեսնենք հին Մուշը, և այն գերեզմանատունը, ուր հանգչում է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է Գևորգ Չաուշը: Մուշից կուղևորվենք դեպի Վան, նավով կգնանք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի, կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Երեկոյան կշրջենք Վան քաղաքում: Գիշերը կհանգստանանք Վանի կենտրոնում գտնվող հյուրանոցում:


Օր 3
Վարագավանք, Բերկրիի ջրվեժ, Բայազետի բերդ, Իգդիր, Կարս, Առաքելոց եկեղեցի:
Առավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, այնուհետև կմեկնենք Կարս քաղաք, ճանապարհին կտեսնենք Բերկրիի ջրվեժը, Բայազետի բերդը (Դարոինկի բերդը), կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ, այնուհետև կանցնենք Արարատ լեռան լանջին գտնվող “Խարաբա բազարի” լեռնանցքով, ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, կանցնենք Իգդիր քաղքով, ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո): Հասնելով Կարս կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը Չարենցի տունը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
27 Սեպ 201929 Սեպ 2019
04 Հոկ 201906 Հոկ 2019
11 Հոկ 201913 Հոկ 2019
18 Հոկ 201920 Հոկ 2019
25 Հոկ 201927 Հոկ 2019
28 Հոկ 201930 Հոկ 2019
31 Հոկ 201902 Նոյ 2019