Պարսկահայք և Արևմտյան Հայաստան (5 օր)


Տևողություն .
5 օր (4 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Սբ. Թադեի և Սբ. Ստեփանոսի վանքերը, Ուրմիա լիճ, Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Վան, Աղթամար կղզի, Բերկրիի ջրվեժ, Բայազետ, Իգդիր, Կարս, Անի:

Արժեք. 140,000 դրամ



Արժեքը ներառում է`


Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Ջուլֆա,Ուրմիա,Վան,Կարս
Պատմամշակութային հաստատություննրեի մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Էքսկուրսավարի ծառայություն




Ուղևորության ծրագիր.

Օր 1
Երևան, Մեղրի, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք, Ջուլֆա քաղաք:

Երևանից կուղևորվենք դեպի Մեղրի, կհատենք հայ-իրանական սահմանը: Կուղևորվենք դեպի Ջուլֆա և կտեսնենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, ճանապարհին կտեսնենք Հովվի եկեղեցին: Երեկոյան կհանգստանանք Ջուլֆա քաղաքում:


Օր 2
Սբ. Թադեի վանք, Խոյ, Սալմաստ, Փայաջուկ, Ուրմիա:

Առավոտյան կմեկնենք Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է: Երեկոյան կհանգստանանք Ուրմիա քաղաքում:


Օր 3
Ուրմիա լիճ, Վանա լիճ, Մհերի դուռ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ:

Առավոտյան կտեսնենք Ուրմիա լիճը, այնուհետև անցնելով թուրք-իրանական սահմանը կշարժվենք դեպի Վան: Կտեսնենք Մհերի դուռը, Աղթամար կղզին (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդը, ինչպես նաև կայցելենք վանա կատուների բուծարան: Երեկոյան կհանգստանանք Վանի հյուրանոցում:


Օր 4
Բերկրիի ջրվեժ, Բայազետ, Իգդիր, Կարս, Անի:

Վանից կմեկնենք դեպի Կարս քաղաք, ճանապարհին կտեսնենք Բերկրիի ջրվեժը, Բայազետը, Դարոյնքի բերդը, Իսհակ փաշայի պալատը, կանցնենք Իգդիր քաղաքով: Երեկոյան կողմ կշրջենք Կարս քաղաքում, կտեսնենք Առաքելոց եկեղեցին և քարե կամուրջը (Վարդանի կամուրջ): Երեկոյան կհանգստանանք Կարսի հյուրանոցում:


Օր 5
Կարսի բերդ, Անի մայրաքաղաք, Երևան:

Առավոտյան կբարձրանանք Կարսի բերդ, այնուհետև կտեսնենք Չարենցի տունը, չուգունի կամուրջը և կշարունակենք շրջայցը Կարսի փողոցներով: Կեսօրին կմեկնենք Անի մայրաքաղաք, որտեղ հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
25 Ապր 201829 Ապր 2018
23 Մյս 201827 Մյս 2018
06 Հնս 201810 Հնս 2018
20 Հնս 201824 Հնս 2018
11 Հլս 201815 Հլս 2018