Բարձրակարգ` Ուղևորություն Արցախ - 3 օր

Տևողություն .
3 օր (2 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Արցախ ուղևորության ընթացքում կտեսնենք մայրաքաղաք Ստեփանակերտը, Դադիվանքը, Տիգրանակերտի պեղումնավայրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Արժեք. 50,000 դրամ

Պայմաններ.

Արժեքը ներառում է`

Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Էքսկուրսավարի ծառայություն

Արժեքը կիրառվում է 10 հոգուց ավելի խմբերի դեպքում: Մինչև 10 հոգանոց խմբերի դեպքում կգանձվի հավելավճար` կախված խմբի քանակից:

Հյուրանոցներ .
Շուշի

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Երևան, Գորիս, Շուշի:

Առավոտյան կուղևորվենք դեպի Արցախ, ճանապարհին կայցելենք Հին Խնձորեսկ գյուղ, կտեսնենք ճոճվող կամուրջը և քարանձավները: Այնուհետև մեր ճանապարհը կշարունակենք դեպի Շուշի: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կայցելենք Շուշիի Սբ.Ղազանչեցոց և Սբ.Հովհաննես Մկրտիչ /Կանաչ ժամ/եկեղեցիներ: Կլինենք նաև Շուշիի Կերպարվեստի, Երկրաբանության, Պատմության և Գորգի թանգարաններում: Ընթրիք և գիշերակաց Շուշիի հյուրանոցում:


Օր 2
Շուշի, Ստեփանակերտ:

Առավոտյան նախաճաշից հետո կմեկնենք Կատարո տափ /Ջդրդյուզ/ և Հյունոտի կիրճ /զոնտիկներ/, այնուհետև կգնանք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, կշրջենք քաղաքի կենտրոնում, կտեսնենք պատերազմի թանգարանը, կգնանք տատի պապի արձանի մոտ: Ընթրիք և գիշերակաց Շուշիի հյուրանոցում:


Օր 3
Շուշի, Գանձասար, Դադիվանք, Երևան:

Նախաճաշից հետո Շուշիից կուղևորվենք դեպի Երևան, ճանապարհին կտեսնենք Տիգրանակերտը և Գանձասարի վանական համալիրը : Կեսօրին ճաշ : Այնուհետև մեր ճանապարհը կշարունակենք դեպի Դադիվանք: Երեկոյան կանցնենք Վարդենիսով և կվերադառնանք Երևան:


Մեկնման օրերը

ՍկիզբԱվարտ
10 201712 2017
31 201702 2017
21 201723 2017
28 201730 2017
05 201707 2017
26 201728 2017
02 201704 2017
09 201711 2017
23 201725 2017