Անի, Կարս հատուկ առաջարկ ( 1օր)


Տևողություն .
1օր (սնունդը 1 անգամ)

Համառոտ նկարագրություն.
Այցելության ընթացքում կշրջենք Անի մայրաքաղաքում, հին Կարսի փողոցներով, կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Քարե և Չուգունե կամուրջները, Չարենցի տունը, ինչպես նաև կհամտեսենք Կարսի խորովածը:

Արժեք. 25,000 դրամ



Արժեքը ներառում է`

Տրանսպորտային ծախսեր
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն

Արժեքի մեջ ներառված չէ`

Թուրքիա մուտքի վիզան


Ուղևորության ծրագիր.

Օր 1
Առավոտյան վաղ Երևանից կմեկնենք Գյումրի, Ախալքալակ և Կարզախի սահմանային անցակետով կանցնենք Թուրքիա: Սահմանն անցնելուց հետո կտեսնենք Ծովակ Հյուսիսո լիճը և կշարժվենք դեպի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անի: Երկու երեք ժամ Անիում շրջելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կարս: այստեղ կտեսնենք Կարսի Բերդը, Առաքելոց եկեղեցին, Կարս գետը, Քարե և Չուգունե կամուրջները, Չարենցի տունը և կշրջենք Կարսի գեղեցիկ ճարտարապետական լուծումներով կառուցապատված փողոցներուվ: Կեսօրին կհամտեսենք Կարսի խորովածը, իսկ երեկոյան կողմ կբռնենք վերադարձի ճանապարհը: Ուշ երեկոյան կլինենք Երևանում: