Շրջագայություն Վրաստանում (6 օր)


Տևողություն .
6 օր (5 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Ուղևորության ընթացքում կտեսնեք Վրաստանի պատմամշակութային և հոգևոր արժեքները, կվայելեք վրացական ազգային խոհանոցը և ականատես կլինեք ազգային մշակույթի տարբեր դրսևորումներին: Մենք կայցելենք Թբիլիսի, Սամեբա եկեղեցի, Խոջիվանք, Նարիկալա ամրոց, Սիղնաղի, Մեցխեթա, Ջվարի, Գորի, Ուպլիսցիխե քարանձավ, Բորժոմ, Ախալցխա:

Արժեք. 210,000 դրամ



Արժեքը ներառում է`

Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
էքսկուրսավարի ծառայություն
4*/3*

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Դիմավորում Թբիլիսիի օդանավակայանում: Տեղավորում հյուրանոցում: Կարճատև շրջայց Թբիլիսիում: Գիշերը կհանգստանանք Թբիլիսիի հյուրանոցում:


Օր 2
Առավոտյան նախաճաշից հետո Կշրջենք Թբիլիսիում, կայցելենք Սամեբա տաճար, ապա Մետեխի եկեղեցի: Այնուհետև կտեսնենք Սիոնի տաճարը, ճոպանուղով կբարձրանանք Նարիկալա ամրոց և կվայելենք քաղաքի գեղեցիկ տեսարանը: Կքայլենք քաղաքի հին կենտրոնով, կտեսնենք ապակեպատ Խաղաղության Կամուրջը: Գիշերը կհանգստանանք Թբիլիսիի հյուրանոցում:


Օր 3
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնենք Սիղնաղի, որը համարվում է սիրո քաղք, և անվանվում է նաև փոքրիկ Իտալիա: Կտեսնենք Սիղնաղիի ամրոցը և եկեղեցին, կզբոսնենք քաղաքի գեղեցիկ հնաոճ փողոցներով: Մեկնում վրացական գինիների հայտնի մայրաքաղաք Կվարելի, որտեղ կայցելենք Կինձմարաուլի և Սապերավի գինիների գործարան համտեսելու վրացական լավագույն գինիները: Երեկոյան կողմ կվերադառնանք և կշրջենք Թբիլիսիում:


Օր 4
Նախաճաշից հետո կմեկնենք դեպի Բորժոմ, ճանապարհին կտեսնենք ժինվալյան ջրամբարը և Անանուրի ամրոց: Կբարձրանանք Ջվարի վանք, այնուհետև կայցելենք Մցխետա, Սվետիցխովելի մայր տաճար (11-րդ դար): Երեկոյան կողմ կհասնենք Բորժոմ և կշրջենք քաղաքի գեղեցիկ այգիներում: Գիշերը կհանգստանանք հյուրանոցում:


Օր 5
Առավոտյան Բորժոմի հանքային ջրերը համտեսելուց հետո կուղևորվենք դեպի Ախալցխա, կտեսնենք Ռաբաթ ամրոցը: Ախալցխայից կվերադառնանք դեպի Գորի, կայցելենք Ստալինի թանգարան, այնուհետև կտեսնենք Ուպլիսցիխե քարանձավը: Երեկոյան կվերադառնանք և կհանգստանանք Թբիլիսիի հյուրանոցում:


Օր 6
Նախաճաշ: Մեկնում օդանավակայան: Վերադարձ: