Տևողություն .3 օր (2 գիշեր), սնունդը 2 անգամ
Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Վարագավանք, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան: Կհամտեսեք Կարսի խորովածը և Վանա տառեխը:
Արժեք. 60,000 դրամ
Պայմաններ. Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)
Հյուրանոցներ . Վան, 2 գիշեր
Ուղևորության ծրագիր. Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, ՎանԵրևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Հատելով Կարզախի վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող “Խարաբա բազարի” մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
Օր 2
Վանա լիճ, Վարագավանք, Մհերի Դուռ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Վանի բերդ, Վանա կատուների բուծարանԱռավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Այնուհետև կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:
Օր 3
Կարս քաղաք, Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Վարդանի կամուրջԱռավոտյան կմեկնենք դեպի Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք “Վարդանի” միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` և երեկոյան կժամանենք Երևան:
Մեկնման օրերը
Սկիզբ | Ավարտ |
28 Ապր 2018 | 30 Ապր 2018 |
26 Մյս 2018 | 28 Մյս 2018 |