ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (4 օր)


Տևողություն .
4 օր (3 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Երևան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սևան, Ծաղկաձոր:

Արժեք. 120,000 դրամ



Արժեքը ներառում է`
  • տրանսպորտային ծախսեր բոլոր օրերի համար (ներառյալ տրանսֆեր)
  • հյուրանոց` Երևանում (Imperial Palace 4*) (չորս գիշեր)
  • սնունդը՝ նախաճաշ հյուրանոցում գալա ընթրիք
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • էքսկուրսավարի ծառայություն:

Արժեքը կիրառվում է 6 հոգուց ավելի խմբերի դեպքում:


Ուղևորության ծրագիր.

Օր 1
Շրջայց Երևանում՝ Կասկադ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ծիծեռնակաբերդ (ցանկության դեպքում այցելություն «Արարատ» կոնյակի գործարան): Գիշերակացը Երևանի հարմարավետ հյուրանոցում է:


Օր 2
Առավոտյան կմեկնենք Գեղարդի վանքային համալիր, Գառնիի հեթանոսական տաճար, այնուհետև կվերադառնանք Երևան և կայցելենք Վերնիսաժ (հուշանվերների շուկա): Երեկոյան կշրջենք Երևանում: Գիշերակացը Երևանի հյուրանոցում է:


Օր 3
Առավոտյան կուղևորվենք դեպի Սևանա լիճ, Սևանի թերակղզի - Սևանավանք այնուհետև կմեկնենք Ծաղկաձոր, կայցելենք Կեչառիս եկեղեցի, ինչպես նաև ճոպանուղի: Երեկոյան կվերադառնանք Երևան: Երեկոյան հրաժեշտի գալա ընթրիք:


Օր 4
Առավոտյան կմեկնենք Հայաստանի հոգևոր կենտրոն` Սբ. Էջմիածին, ճանապարհին կտեսնենք Զվարթնոցը, այնուհետև կուղևորվենք օդանավակայան: (Ծրագրի փոփոխությունը կախված է թռիչքի ժամերից):