ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ԿԻԼԻԿԻԱ, ՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՓԻՆ (11 ՕՐ)


Տևողություն .
11 օր (10 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Արևմտյան Հայաստան և Կիլիկիա այցելության ընթացքում կտեսնենք Կարսը, Անին, Իգդիրը, Բայազետը, Վանը, Ադանան, Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդերը

(ցանկության դեպքում կարող եք տեսնել նաև Սիսի, Լևոնի և Անավարզա բերդերը, Տարսոն և Մերսին քաղաքները, Սելևկիա քաղաքը և բերդը, դժոխքը, դրախտը, ասթմայի քարանձավը)

Արժեք. 260,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր (միկրոավտոբուս և ինքնաթիռի տոմս)
  • Հյուրանոց` Վան, Կոռիկոս 3+* / 4*
  • Սնունդ` երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր Անիում և Վանում
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր Կիլիկիայում:



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բերկրիի ջրվեժ, Վան:

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Հատելով Կարզախի վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Վան քաղաք, կանցնենք Իգդիր քաղաքով և կվայելենք Բերկրիի ջրվեժի գեղեցիկ տեսարանը: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:


Օր 2
Վանի բերդ, Մհերի դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի):

Առավոտյան կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, Վանի բերդը, այնուհետև կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Աղթամարից կուղևորվենք դեպի Վանի օդանավակայան և կմեկնենք Ադանա: Վայրէջք կատարելով` Ադանայի օդանավակայանից կմեկնենք Կոռիկոսի ծովափ: Գիշերը կհանգստանանք Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:


Օր 3
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - Այցելություն Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդեր)


Օր 4
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:


Օր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - Մեկնում Սելևկիա բերդ, դժոխք, դրախտ, ասթմայի քարանձավ):


Օր 6
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Տարսոն, Սբ. Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպասներ, Լևոնի, Անավարզա և Սսի բերդեր):


Օր 7
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Մերսին քաղաք)


Օր 8
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:


Օր 9
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:


Օր 10
Կոռիկոսից մեկնում Ադանայի օդանավակայան: Վանի օդանավակայան վայրէջք կատարելուց հետո կգնանք Վանի հյուրանոց: Գիշերակաց` Վանում:


Օր 11
Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Երևան:

Առավոտյան Վանից կմեկնենք Կարս, կտեսնենք Կարսի Առաքելոց եկեղեցին, կարսի բերդը, այնուհետև կմեկնենք դեպի թուրք - վրացական սահման և երեկոյան կվերադառնանք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
26 Սեպ 201906 Հոկ 2019
03 Հոկ 201913 Հոկ 2019