Շրջագայություն Հայաստանում - 5 օր


Տևողություն .
5 օր (4 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Երևան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան, Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Տաթև, Քարահունջի աստղադիտարան, Խոր Վիրապ և այլն:

Արժեք. 160,000 դրամ



Արժեքը ներառում է`

Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Երևանում (Imperial Palace 4*), Դիլիջանում (Best Western Paradise Hotel Dilijan 4*)
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Էքսկուրսավարի ծառայություն

Արժեքը կիրառվում է 10 հոգուց ավելի խմբերի դեպքում:
Մինչև 10 հոգանոց խմբերի դեպքում կգանձվի հավելավճար` կախված խմբի քանակից:


Ուղևորության ծրագիր.

Օր 1
Շրջայց Երևանում՝ Կասկադ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Վերնիսաժ, Երևանյան շուկա, Ծիծեռնակաբերդ, (ցանկության դեպքում այցելություն ARARAT կոնյակի գործարան): Գիշերակաց Երևանում:


Օր 2
Առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Հայաստանի հարավային շրջաններ: Կտեսնենք Նորավանքը, Քարահունջի աստղադիտարանը և Տաթևի վանքային համալիրը: Երեկոյան կվերադառնանք Երևան: Գիշերակաց Երևանում:


Օր 3
Առավոտյան կմեկնենք Գեղարդի վանքային համալիր, Գառնիի հեթանոսական տաճար, այնուհետև կուղևորվենք դեպի Նորատուսի խաչքարեր, Սևանա լիճ, Սևանի թերակղզի - Սևանավանք: Երեկոյան կհանգստանանք Դիլիջանում:


Օր 4
Դիլիջանից կուղևորվենք դեպի Հաղպատի վանական համալիր, Սանահին, Հաղարծին, Օձուն: Երեկոյան կվերադառնանք Երևան:


Օր 5
Առավոտյան կմեկնենք Հայաստանի հոգևոր կենտրոն` Սբ. Էջմիածին, ճանապարհին կտեսնենք Զվարթնոցը, այնուհետև կուղևորվենք Խոր Վիրապ: