Ուխտագնացություն Թադե Պարսկահայք (4 օր)

Տևողություն .
4 օր (3 գիշեր) սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Սբ. Թադեի և Սբ. Ստեփանոսի վանքերը, Ուրմիա լիճ, Խոյ, Սալմաստ, Ուրմիա և Թավրիզ քաղաքներ, ինչպես նաև հայկական գյուղեր և այլ եկեղեցիներ:

Արժեք. 105,000 դրամ

Պայմաններ.

Արժեքը ներառում է`


Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց
Պատմամշակութային հաստատություննրեի մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Էքսկուրսավարի ծառայություն



Հյուրանոցներ .
Ջուլֆա, Ուրմիա, Թավրիզ

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Երևան, Մեղրի, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք:
Երևանից կուղևորվենք դեպի Մեղրի, կհատենք հայ-իրանական սահմանը: Կուղևորվենք դեպի Ջուլֆա և կտեսնենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, ճանապարհին կտեսնենք Հովվի եկեղեցին: Երեկոյան կհանգստանանք Ջուլֆա քաղաքում:


Օր 2
Սբ. Թադեի վանք, Խոյ, Սալմաստ, Փայաջուկ, Ուրմիա:
Կայցելենք Ավարայրի դաշտ, Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է: Երեկոյան կհանգստանանք Ուրմիա քաղաքում:


Օր 3
Ուրմիա լիճ, Քենդովան, Թավրիզի Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա, Թավրիզ:
Առավոտյան կշրջենք Ուրմիայում, կայցելենք տեղի հայկական եկեղեցի: Ուրմիայից կշարժվենք դեպի Թավրիզ, ճանապարհին կանգ կառնենք Ուրմիա լճի մոտ: Շարունակելով ուղևորությունը կմեկնենք Քենդովան քարանձավային բնակավայր և կտեսնենք ժայռերի մեջ փորված տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում: Թավրիզում կայցելենք Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա և Երկնագույն մզկիթ: Երեկոյան կհանգստանանք Թավրիզի հյուրանոցում:


Օր 4
Թավրիզ, Մեղրի, Երևան
Առավոտյան Թավրիզից կուղևերվենք դեպի հայ-իրանական սաման և կվերադառնանք Երևան:


Մեկնման օրերը

ՍկիզբԱվարտ
19 Հոկ 201722 Սեպ 2017
26 Հոկ 201729 Հոկ 2017
02 Նոյ 201705 Նոյ 2017