ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ (8օր)

Տևողություն .
8 օր (7 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Երուսաղեմ, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլեա, Մեռյալ ծով, Թել Ավիվ:

Արժեք. 490,000 դրամ

Պայմաններ.

Արժեքը ներառում է`


Ավիատոմս
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց
Սնունդ 2 անգամ
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Էքսկուրսավարի ծառայություն (Երևանից)


Ինքնաթիռի չվերթի ժամերից ելնելով ծրագրում կարող է տեղի ունենալ փոփոխություն:

Հյուրանոցներ .
Բեթղեհեմ (4 գիշեր), Նազարեթ (3 գիշեր)

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Ժամանում Թել Ավիվի Գուրիոն օդանավակայան: Մեկնում Երուսաղեմ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց Բեթղեհեմի հյուրանոցում


Օր 2
Այց Ս.Աստվածածնի Տաճար: Ս.Պատարագ Ս.Կույսի Գերեզմանին: Այց Գեթսեմանի Պարտեզ, բոլոր Ազգերի Եկեղեցի: Սրբոց Յակոբյանց Մայրավանք, ուխտի աղոթք խոնարհություն Ս.Յակոբոս Գլխադիր առաքյալի եւ Սուրբ Յակոբոս Տեառնեղբօր շիրիմներին եւ մասունքներին: Երեկոյան Թաբոր Ս. Հարության Տաճարում: (Գիշերը ցանկացողները կարող են մասնակցել հարության տաճարում մատուցվող պատարագին): Գիշերակաց Բեթղեհեմի հյուրանոցում:


Օր 3
Այցելություն Բեթղեհեմի Հայոց վանք, Ս.Ծննդյան Մսուրում կմասնակցենք պատարագի: Կտեսնենք Կաթի Քարայրը: Այնուհետև կմեկնենք Համբարձման Լեռ` Քրիստոսի Համբարձման Սրբավայր, ,,Հայր Մեր,, եկեղեցի: Գիշերակաց Բեթղեհեմի հյուրանոցում:


Օր 4
Առավոտյան կմեկնենք Հորդանան գետ` Տիրոջ Մկրտության վայր, այնուհետև Մեռյալ Ծով: Գիշերակաց Բեթղեհեմի հյուրանոցում:


Օր 5
Սիոն լեռան սրբավայրեր` Ս. Փրկչի Հայոց վանք, Վերնատուն, Ս. Աստվածածին Ննջման եկեղեցի, Ս Պետրոս առաքյալի զղջման եկեղեցի: Այնուհետև կմեկնենք Լոդ` Ս.Գևորգի գերեզմանին, Յոպպէ/Եաֆֆա հին քաղաք, այց Ս. Նիկողայոսի Հայոց վանք: Կտեսնենք Թել Ավիվը: Գիշերակաց Նազարեթի հյուրանոցում:


Օր 6
Նազարեթի Ս. Աստվածածնի Ավետման և Ս. Հովսեփ եկեղեցիներ, մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի, Կանայի Հրաշքի եկեղեցի: Գալիլիայի Ծովակ: Գիշերակաց Նազարեթի հյուրանոցում:


Օր 7
Այցելություն Հայֆա և Ակկո: Գիշերակաց Նազարեթի հյուրանոցում:


Օր 8
Մեկնում Թել Ավիվ, շրջայց քաղաքի տեսարժան վայրերում: Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան:


Մեկնման օրերը

ՍկիզբԱվարտ
05 201712 2017
02 201709 2017
19 201726 2017
20 201728 2017
23 201730 2017
07 201714 2017
04 201711 2017
28 201704 2017
01 201708 2017