Անի, Կարս ( 2օր)


Տևողություն .
2օր, (1 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ: Կհամտեսեք Կարսի խորովածը:

Արժեք. 35,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց` Վանում (մեկ գիշեր)
  • սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • ճամփորդական ապահովագրություն
  • թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Կարս:
Երևանից կմեկնենք Գյումրի, անցնելով Բավրայի` հայ-վրացական սահմանային անցակետը` կմտնենք Ջավախք: Կարզախից հատելով վրաց-թուրքական սահմանը՝ կուղևորվենք Կարսից 45 կմ հեռավորության վրա գտնվող Անի մայրաքաղաք: Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Կարս: Երեկոյան կշրջենք կարսի փողոցներով: Գիշերակացը Կարսի հարմարավետ հյուրանոցում է:


Օր 2
Կարս, Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Եղիշե Չարենցի տուն, «Վարդանի» կամուրջ, Երևան:
Առավոտյան կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք «Վարդանի» միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, Կարսի փողոցներում շրջելով՝ կզգանք հին հայկական քաղաքի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան, երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
27 Մյս 201728 Մյս 2017
17 Հնս 201718 Հնս 2017
01 Հլս 201702 Հլս 2017
15 Հլս 201716 Հլս 2017
05 Օգս 201706 Օգս 2017
26 Օգս 201727 Օգս 2017
23 Սեպ 201724 Սեպ 2017
07 Հոկ 201708 Հոկ 2017