Ստամբուլ (Կ. Պոլիս) 4օր

Տևողություն .
4 օր (3 գիշեր), սնունդը 2 անգամ

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Դոլմա Բահչե պալատ, Սբ. Սոֆիա տաճար, Կապույտ Մզկիթ, Ստորգետնյա ջրամբար (պալատ), Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան, Գալաթա աշտարակ, Քընալը կղզի:

Արժեք. 225,000 դրամ

Պայմաններ.

Արժեքը ներառում է`

Ավիատոմս` Երևան-Ստամբուլ-Երևան
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց 3+*
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն

Արժեքի մեջ ներառված չէ`

Թուրքիա մուտքի վիզան

Հյուրանոցներ .
Երեք գիշեր Ստամբուլում

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Մեկնում Երևանից: Հյուրանոցում տեղավորվելուց և մեկ ժամ հանգստանալուց հետո կայցելենք հայտնի հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատ: Այնուհետև Կ.Պոլսի հին կենտրոնից` Թաքսիմ հրապարակից կքայլենք դեպի Գալաթա աշտարակ, որտեղից էլ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնենք ինչպես Բոսֆորի նեղուցը, այնպես էլ Ոսկեղջյուրը և քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ:


Օր 2
Առավոտյան նախաճաշից հետո կայցելենք Սբ. Սոֆիա տաճար, որի երկրաշարժից ավերված գմբեթը և արևմտյան կամարները վերականգնել է Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատը 989-994 թվականներին: Այնուհետև կայցելենք Կապույտ Մզկիթ, Թոփքափը պալատ` Օսմանյան կայսրության գանձարան: Կտեսնենք նաև Պոլսի հին ստորգետնյա ջրամբարը:


Օր 3
Առավոտյան կայցելենք Պոլսո հայոց պատրիարքարան և Սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցենք ժամերգության: Կեսօրին կնավարկենք Բոսֆորի նեղուցով:


Օր 4
Նավով կմեկնենք դեպի Իշխանաց կղզիներ` Քընալը կղզի, որտեղ կտեսնենք Պոլսո հայոց պատրիարքարանին պատկանող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան:


 
Մեկնման օրերը

ՍկիզբԱվարտ
18 Հնս 201622 Հնս 2016
25 Հնս 201629 Հնս 2016
09 Հլս 201613 Հլս 2016
23 Հլս 201627 Հլս 2016
06 Օգս 201610 Օգս 2016
13 Օգս 201617 Օգս 2016
09 Սեպ 201612 Սեպ 2016
07 Հոկ 201610 Հոկ 2016
29 Հոկ 201601 Նոյ 2016
05 Նոյ 201608 Նոյ 2016
26 Նոյ 201629 Նոյ 2016