Կիլիկիա, Նեմրութի սրբավայր, Կոռիկոս, Մուսա լեռ, Մալաթիա, Խարբերդ (7 օր)


Տևողություն .
7 օր (6 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Ուղևորության ընթացքում կտեսնենք Կիլիկիայի հայկական թագավորության նշանավոր բերդերն ու քաղաքները` Սիսը, Լևոնի բերդը, Ադանան և Տարսոնը, Հռոմկլան, Կոռիկոսի ծովային բերդը, Անտիոքը, Մուսալեռը, Նեմրութի արձանները, ինչպես նաև ուղևորության ընթացքում կտեսնենք Մուշը, Դիարբեքիրը, Ուրֆան (Եդեսիան), Այնթապը, Մարաշը, Մալաթիան, Խարբերդը, Էրզրումը, Կարսը և Անին:

Արժեք. 220,000 դրամ



Արժեքը ներառում է`

Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոցներ`
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Ճամփորդական ապահովագրություն
Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն

Արժեքի մեջ ներառված չէ`

Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)


Ուղևորության ծրագիր.

Օր 1
Երևան, Անի, Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Մուշ
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի` Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք “Վարդանի” միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը: Կարսից կուղևորվենք դեպի Մուշ: Գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:


Օր 2
Մուշի հին թաղամաս, Մշո Սուրբ Կարապետ վանք, Սուլուխի կամուրջ, Բինգյոլ (Բյուրակն), Դիարբեքիր, Սբ. Կիրակոս եկեղեցի, Նեմրութ լեռ
Առավոտյան կտեսնենք հին Մուշը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կգնանք Մշո Սուրբ Կարապետ վանք: Մուշից դուրս գալով կանցնենք Բինգյոլի լեռներով և կշարժվենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, Սբ. Կիրակոս եկեղեցին և կշփվենք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հետո կմեկնենք Նեմրութ և գիշերը կանցկացնենք Նեմրութ լեռան լանջին կառուցված հյուրանոցում:


Օր 3
Նեմրութ լեռ, հին հեթանոսական աստվածների արձաններ, Ուրֆա/Եդեսիա, Հռոմկլա, Այնթապ, Ադանա
Արևածագը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին մոտ 2100 մետր բարձրության վրա: Նեմրութի գագաթին կտեսնենք Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները: Նեմրութից հետո մենք կուղևորվենք դեպի Ուրֆա/Եդեսիա քաղաք, ուր Մեսրոպ Մաշտոցը արարել է հայոց գրերը: Ճանապարհին կտեսնենք Հռոմկլա բերդը, Այնթապ քաղաքը, որից հետո կմեկնենք Ադանա: Գիշերը կհանգստանանք Ադանայի հյուրանոցում:


Օր 4
Ադանա, Տարսոն, Կոռիկոսի ծովային բերդ
Առավոտյան կշրջենք Ադանա քաղաքում, կտեսնենք հին կամուրջը և թաղամասերը, այնուհետև կմեկնենք Տարսոն/ Տարսուս, որը եղել է Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ինչպես նաև հայ թագավորների օծման վայրը: Կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները: Տարսոնից կուղևորվենք դեպի Կոռիկոսի ծովային բերդը: Գիշերակաց Կոռիկոսի հյուրանոցում:


Օր 5
Սիս մայրաքաղաք, Անավարզա, Լևոնի բերդ, Ալեքսանդրետ, Քառասուն մանուկների եկեղեցի, Անթաքիա, Մուսա Լեռ, հայկական Վաքըֆ գյուղ
Առավոտյան կմեկնենք դեպի Սիս անառիկ բերդ, այնուհետև կտեսնենք Անավարզա քաղաքի ավերակները և միջնաբերդը: Կայցելենք Դաշտային Կիլիկիայում կառուցված Լևոնի կամ Օձերի բերդ, որից հետո կմեկնենք դեպի Ալեքսանդրետ (Իսքենդերուն) և կայցելենք Քառասուն մանունկների եկեղեցի, այնուհետև կուղևորվենք Անթաքիա (Անտիոք), այնտեղից էլ դեպի Մուսա լեռ, Թուրքիայում մնացած միակ հայկական Վաքըֆ գյուղ: Կայցելենք գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի, և կծանոթանանք տեղի բնակչության հետ: Գիշերը կանցկացնենք գյուղին մոտ ծովափի հյուրանոցում:


Օր 6
Վաքըֆ գյուղ, Մարաշ, Մալաթիա, Սբ. Երրորրդություն եկեղեցի, Խարբերդ
Առավոտյան Վաքըֆ գյուղից կմեկնենք դեպի Մարաշ, կտեսնենք հին բերդը և կհամտեսենք Մարաշի հայտնի պաղպաղակը, որը պատրաստվում է այծի կաթից: Մարաշից կմեկնենք Մալաթիա, կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այստեղից կուղևորվենք Խարբերդ` կտեսնենք մինչ օրս պահպանված բերդն ու հայերից մնացած տները: Գիշերը կհանգստանանք Խարբերդի հյուրանոցում:


Օր 7
Բինգյոլ, Էրզրում, Սանասարյան վարժարան, Բասենի բերդ, Հովվի կամուրջ, Կարս, Երևան
Խարբերդից առավոտյան կուղևորվենք դեպի Էրզրում (Կարին), կանցնենք Բինգյոլի լեռներով: Կշրջենք Էրզրումում, կայցելենք բյուզանդական բերդ, կտեսնենք հայտնի Սանասարյան վարժարանի շենքը, միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց): Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Հովվի կամրջի մոտ, որը կառուցվել է Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա: Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման, անցնելով Ախալքալակով, կվերադառնանք Հայաստան: Երեկոյան կժամանենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
03 Հլս 201709 Հլս 2017
24 Հլս 201730 Հլս 2017
09 Օգս 201715 Օգս 2017
21 Օգս 201727 Օգս 2017
18 Սեպ 201724 Սեպ 2017
02 Հոկ 201708 Հոկ 2017