ՄՈՒՇ, ԷՐԶՐՈՒՄ, ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ (4 ՕՐ)


Տևողություն .
4 օր (3 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, «Մհերի դուռ», Աղթամար կղզի, Վանա կատուների բուծարան, Բիթլիս, Մուշ, Սուլուխի կամուրջ, Էրզրում, Հովվի կամուրջ: Կհամտեսեք Վանա տառեխը:

Արժեք. 80,000 դրամ

Արժեքը ներառում է`
  • Տրանսպորտային ծախսեր
  • Հյուրանոց` Վան, Մուշ, Կարս
  • Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
  • Թուրքիա մուտքի վիզան (8,000 դրամ)



Ուղևորության ծրագիր.

Օր 1
Կարս քաղաք, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, «Վարդանի» կամուրջ, Չարենցի տուն, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան:
Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, անցնելով հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Կարս: Կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք «Վարդանի» միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կշրջենք քաղաքի փողոցներով և կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր, որտեղ ծնվել է հայտնի ռազմական-քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով՝ կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատը: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կզմայլվենք Բերկրիի ջրվեժի գեղեցիկ տեսարանով: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:


Օր 2
Վարագավանք, «Մհերի դուռ», Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Մուշ:
Առավոտյան կբարձրանանք Վարագ լեռան վրա գտնվող Վարագավանքի վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր «դուռը», կամ, այլ կերպ ասած, Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: «Մհերի դուռը» տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ՝ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով՝ կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից կուղևորվենք դեպի Մուշ: Գիշերակացը Մուշում է՝ հարմարավետ հյուրանոցում:


Օր 3
Մուշ քաղաք, Սուլուխի կամուրջ, Էրզրում քաղաք, Էրզրումի բերդ, Հովվի կամուրջ, Կարս:
Առավոտյան կտեսնենք հին Մուշը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը: Մուշից դուրս գալով՝ կուղևորվենք Էրզրում (Կարին), կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը: Էրզրումից կշարժվենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք Կարս: Գիշերակացը Կարսում է՝ հարմարավետ հյուրանոցում:


Օր 4
Անի մայրաքաղաք, Տիգրան Հոնենց (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Անիի Մայր Տաճար, Գագիկաշեն եկեղեցի:
Առավոտյան կմեկնենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու-երեք ժամ Անի մայրաքաղաքում շրջելուց և «հազար ու մի» եկեղեցիները տեսնելուց, ինչպես նաև Անիի հազարամյա գաղտնիքները բացահայտելուց հետո կվերադառնանք Հայաստան՝ անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կլինենք Երևան:


Առաջիկա տուրեր

Սկիզբ Ավարտ Ստատուս
26 Սեպ 201929 Սեպ 2019
03 Հոկ 201907 Հոկ 2019
10 Հոկ 201913 Հոկ 2019
17 Հոկ 201920 Հոկ 2019
24 Հոկ 201927 Հոկ 2019
26 Հոկ 201930 Հոկ 2019
30 Հոկ 201902 Նոյ 2019