Բարի գալուստ Կիլիկիա Տուր

Կիլիկիա Տուր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015 թվականի սեպտեմբեր ամսից: Լինելով նորաստեղծ ընկերություն` այնուամենայնիվ մենք ունենք դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ուղևորությունների բազմամյա փորձ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 2004 թվկանից մինչ օրս մեզ հետ Պատմական Հայրենիք են այցելել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ապրող շուրջ 6000 մեր հայրենակիցներ: Մենք սիրով և բարեխղճորեն կկատարենք մեր պարտականությունները` իրականացնելով հետաքրքիր, բովանդակալի և ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայրենիք: